00:00:00

Իշխանություններն ինչ ուզում են՝ թող ասեն, Սրբազան պայքարը ցանկալի արդյունքով է ավարտվելու․ Զոհված զինվորների ծնողներ

20:27, 21 մայիս 2024 Հասարակություն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ շուտով կայաանալու է Բագրատ Սրբազանի հանդիպումը պայքարին միացած քաղաքացիների հետ։

Իշխանության հայտարարությունների առնչությամբ, թե շարժումը չի հաջողելու, զոհված զինվորի հայր Արա Ռոստոմյանը նշեց․

«Ինչ ուզում են՝ թող ասեն, Սրբազան պայքարը   ծրագրագրված՝ բոլոր հանգրվաններով անցնում է։ Պարզապես նրանք զգում են, որ կորցնում են իշխանությունը, թիմակիցներին, իրենց ասած խոսքով, փորձում են «դուխ» տալ։ Բայց Սրբազան պայքարն իր արդյունքն ունենալու է, բոլորս ականատես կլինենք այս իշխանության վերջնական վախճանին»։ 

Զոհված զինծառայողի մայր Աստղ Գալեյանը նույնպես վստահություն հայտնեց՝ ցանկալի արդյունքին հասնելու ենք։

«Ներկայիս իշխանությունը փորձում է իր գործած բոլոր մեղքերը բարդել Շարժման վրա, բայց  2020 թվականից սկսած՝ ամբողջ կատարվածի պատասխանատուն ու մեղավորն իրենք են։

Շարժումը չի մարել, չի մարում և գալու է հանգուցալուծման, իհարկե, դրական ավարտով»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր