00:00:00

ՄԻՊ ներկայացուցիչներն են տեսակցել Լեո Նիկոլյանին

18:34, 21 մայիս 2024 Հասարակություն

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր