00:00:00

Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»

08:04, 21 մայիս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լավագույն ավանդույթները» շարունակվում են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միլիոնավոր դրամներ փոխանցած տասնյակ անանուն նվիրատուների հարցը տակավին քրեաիրավական գնահատականի չարժանացած՝ ականատես ենք լինում «Իմ քայլը» հիմնադրամի նույն պատկերին։

Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի տեղեկության՝ 2023-2024թթ. ընթացքում Աննա Հակոբյանին մուծումներ են կատարել 24 կազմակերպություն եւ ֆիզանձինք, որոնցից 7-ը՝ անանուն կարգավիճակով։
Բացի դրանից, նշված տեղեկությունից պարզ է դառնում, որ ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը պետությանը նվիրաբերելը ունեցել է կոնկրետ արդյունք` բազմաթիվ տնտեսաքաղաքական մարտահրավերների հորձանուտում գտնվող ԶՊՄԿ-ն չի մոռացել իր ԲՀ-ի միջոցով 2 անգամ մուծվել` վիթխարի` 70 միլիոն դրամի չափով։»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 21․ 05․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր