«Հայրենիքի համար մարտնչած մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծի էին ենթարկում»․ Ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը Կիրանցի ճանապարհին բռնության ենթարկված անձանցից է
ՀՅԴ Իջևանի գրասենյակը տեղեկացնում է․ «Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս ազնիվ, հայրենասեր, հայրենիքի համար մարտնչող մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծի էին ենթարկում։
Պատասխան պետք է տան բոլորը»։
Հիշեցնենք՝ այսօր կարմիրբերետավորները բիրտ ուժ կիրառեցին Կիրանցի ճանապարհին գտնվող քաղաքացիների նկատմամբ։