00:00:00

Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ Այս մասին ՀՀ նախագահը գրել է X-ի իր էջում։ 

«Խորապես ցնցված եմ ուղղաթիռի կործանման մասին սարսափելի լուրով, որը խլեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Ամիրաբդոլլահիանի և այլ պաշտոնատար անձանց կյանքերը։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում կառավարությանն ու Իրանի բարեկամ ժողովուրդներին։ Մենք կիսում ենք Իրանի ժողովրդի վիշտը և մաղթում տոկունություն ու համբերություն այս դժվարին պահին»։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր