Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին մի խումբ զինվորների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին.
«Մենք հուսով ենք, որ Ամենակարող Աստված կվերադարձնի հարգարժան և մեծարգո նախագահին և նրա ուղեկիցներին ազգի գիրկը»,- ասել է նա և ավելացրել, որ Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն։