00:00:00

Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա

18:08, 16 մայիս 2024 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի և ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, ինչի պատճառով էլ քաղաքացիներին պատճառվել է նյութական վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը:

Քրիստափորի 3-րդ շենքի փողոցում հաստաբուն թթենու մի հսկայական ճյուղ կոտրվել և մոտ 12 մետր բարձրությունից ընկել է բակում կայանված «Toyota» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Գրեթե 2 ժամից ավելի է՝ վնասված ավտոմեքենաների սեփականատերերն ու շենքի հարևանությամբ բնակվող բնակիչները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, սակայն դեռևս չեն այցելել դեպքի վայր:

Որոշ ժամանակ անց ժամանեցին Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման կենտրոնի աշխատակիցները, որոնք ասում էին, որ խնդրի մասին իրենք վաղուցվանից գիտեն, ու մի անգամ էտել են այդ վտանգավոր ծառը:

հրակից շենքերի բնակիչներն իրենց հերթին նշել են. «էս ծառի մասին մի 40 անգամ ահազանգել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ. ամեն անգամ խոստացել են, որ ծառը ոչ միայն պետք է էտվի, այլ այն ամբողջությամբ պետք է հեռացվի: Վերջին անգամ երեկ էր՝ էլի եկան, նկարեցին, գնացին: Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու, ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր