00:00:00

51 պաշտոնյա տարեկան հայտարարագիր չի ներկայացրել. վարույթներ են հարուցվել

15:40, 24 մայիս 2018 Իրավական

Մայիսի 24-ի դրությամբ՝ 51 պաշտոնատար անձ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիր չի ներկայացրել, նրանց ցանկը հրապարակվում է: Այս մասին տեղեկացնում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Հանձնաժողովն ապրիլի 12-ին նախնական տվյալներ էր հրապարակել պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ: Դրանից հետո, տվյալների ամփոփման արդյունքներով, դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր