Մայրաքաղաքում «Գազպրոմ Արմենիա»-ի փնթի ու ոչ արդյունավետ աշխատանքի արդյունքում Շիրակի փողոցում օրվա ընթացքում նրանց փորած փոսերի մեջ ավոտմեքեաներ են հայտնվում. 2 օրում արդեն այդ փոսերի համը զգացել են «Hyundai Elantra», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որոնք հայտնվել են փոսում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վարորդներին պատճառվել է նյութական վնաս:
Նշված աշխատանքներն իրականացվում է «Դավ-Վահ» ՍՊԸ-ի կողմից , իսկ տնօրենը Դավիթ Աբրահամյանն է:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կավարտվի նշված ՍՊԸ-ի կողմից աշխատանքները, բայց որ նման դեպքերը հաճախակիացել են մայրաքաղաքում, ապա հետևություններ պետք է անեն Երևանի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները ու «Գազպրոմ» ընկերությանը պարտավորեցնեն, որպեսզի առաջին հերթին զբաղվի իր փորած փոսերի մոտ անվտանգության կանոնների պահպանմամբ, այլ ոչ թե մի երկու ժեշտ ու ցուցանակ տեղադրելով հարցը համարի լուծված: