00:00:00

Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց

21:49, 04 մայիս 2024 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի երեխա։ 

Տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա աղջնակ է, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում ծնողի կողմից երեխայի առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու հետևանքով երեխան նշված հասցեում գտնվող տան խոհանոցի սեղանի վրայից վերցրել է տաք թեյով լի բաժակը և շրջել իր վրա՝ ստանալով նշված այրվածքները:

 Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր