00:00:00

Երևանում Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված Mazda-ին

13:24, 04 մայիս 2024 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ  37-ամյա Վարդան Հ․-ի վարած, նշված խաչմերուկում շրջադարձի համար անշարժ վիճակում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենային։

Վրաերթի ենթարկվածը Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր