Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 48-ամյա Հարություն Տ.-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի գետափնյա փողոցում՝ «Սուրբ Փոկաս»-ի հարակից տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն: