00:00:00

Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը

13:05, 02 մայիս 2024 Պատահարներ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ապրիլի 27-ին Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, հաղորդում է Shamshyan.om-ը:

Քրեական վարույթի շրջանակում իրավապահները պարզել են մահացածների ինքնությունը: Նրանք են՝  Իրանի քաղաքացիներ Ամջադի Սեյեդ Մանսուրը, Մահբուբսասանսարա Կատայոն Ռեզան,  Նադեր Առաշ Ջաֆարը, Մեհրադ Յուսիևը, Արաշ Նադերը:

Իսկ վիրավորներն են՝ Իրանի քաղաքացիներ Ֆարզադ Սաբերի Ազիմիդիզաջին, Մահրուդ Չոչարին, Ալի Նուրին, Ֆահիմե Էսմայելին, Փեիման Աքբարին, Սամա Բազմարան, Շահանդուխտ Յուսուֆին, Մեհդի Զախարին և Արցախի Հանրապետության քաղաքացի Էդմոնդ Բաբաջանյանը:

Կայքի տեղեկություններով՝ տեղի ունեցածի պատճառը ոչ թե ճանապարհատրանսպորտային պաահարն է, այլ աշխատանքային կանոնների ոչ պատշաճ, թերի կատարումը, քանի որ ավտոբուսը վարելիս են եղել 2 վարորդներ, և 1-ը երբ հոգնել է, մյուս  վարորդն է փոխարինել, ում կողմից էլ չի պահպանվել ավտոմեքենա վարելու կանոնները, ինչի համար էլ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև ավտոտեխնիկական փորձաքննություն, իսկ եթե պահպանվեր կանոնները, ապա ավտոմեքենան չէր բախվի երկաթե արգելապատնեշներին ու չէր հայտնվի ձորում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ապրիլի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղի վարչական տարածքում իրանական համարանիշներով ավտոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել էր ձորում։

Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, իսկ, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 20-ից ավելի վիրավորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Կապանում Իրանի հյուպատոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր