00:00:00

«Kia»-ն Մյասնիկյան պողոտայում կոտրել է արագաչափը և գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր

10:34, 01 մայիս 2024 Պատահարներ

 

Այսօր՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Մհեր Թամրազյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհին տեղադրված արագաչափին, կոտրել այն, ապա առաջ ընթացել, բախվել տեղադրված աղբամաններին, կոտրել դրանք, և առաջ ընթանալով բախվել բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Հերացու» անվան թիվ 1 համալսարական հիվանդանոց:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ունեն տեղեկություններ, որ բացի վթարից, տեղի է ունեցել նաև վրաերթ, որը պարզվում է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր