00:00:00

Սյունիքում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Honda CRV»-ն. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

15:10, 27 ապրիլ 2024 Պատահարներ

Այսօր` ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Վահանավանքի խաչմերուկում բախվել են «Nissan X-Trail» և «Honda CRV» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց մեջ կան նաև երեխաներ, մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Կապան» բժշկական  կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառակության Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներից մի քանիսին էլ շտապպգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները, բժիշկներն ու քաղաքացիները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր