00:00:00

Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել

14:58, 26 ապրիլ 2024 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ Շուշանիկ Բ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կամո փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է աջ գոտում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է: 

   

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ պարզվում է կայանված «Mercedes»-ի վարորդի ինքնությունը: 

 

«Toyota»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր