00:00:00

Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան

14:12, 25 ապրիլ 2024 Քաղաքականություն

Երևանը պատրաստ է գազի գնման հարցը քննարկել Բաքվի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Շատ դրական եմ վերաբերվում, կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-նշեց Սիմոնյանը։

Ըստ Սիմոնյանի՝ այնպես չէ, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ։

«Վստահ եմ, որ այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս ու մտնում է իրենց մոտ, հետո գնում է Եվրոպա, այդ նույն գազն է մեծ հաշվով գալիս մեզ մոտ»,- ասաց ԱԺ նախագահը։

Նա շատ լավ տարբերակ է համարում ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր