00:00:00

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ

23:40, 24 ապրիլ 2024 Քաղաքականություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը  հրապարակել է «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» տարեկան զեկույցը։ 

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է։ ԿԽՄԿ-ի տվյալներով, 1990-ականներից ի վեր հակամարտության պատճառով 4931 հայ և ադրբեջանցի է անհետ կորել, որոնցից 761-ը՝ հայ։ Կառավարության տվյալներով,  տարեվերջին 195 մարդ (այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ) անհայտ կորած է համարվել  2020 թվականի աշնան մարտական գործողությունների հետևանքով,  ևս երկու զինվորական անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերին: Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո 42 հայ (այդ թվում՝ 12 խաղաղ բնակիչ) անհետ կորել է»,- նշվում է զեկույցում։
 

Պետդեպի զեկույցում ասվում է, որ Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը ռազմական գործողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով: Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև՝ 2022 թվականի դեկտեմբերից մինչև սեպտեմբերի 24-ը։  2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ ողջամիտ հիմքեր են եղել ենթադրելու, որ Ադրբեջանի զինված ուժերը արտադատական հաշվեհարդարներ են իրականացրել հայ զինվորների նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր