Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր սթորի բաժնում հիշատակել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։
Նա կադրեր է հրապարակել Երևանում անցկացված ջահերով երթից, ինչպես նաև պաստառը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական գործիչների։