Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ բողոքներ է ստանում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներից ու Երևան-Զովունի ավտոճանապարհով ընթացող վարորդներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ մոտ 7 ամիս է Զովունի գյուղի 1-ին փողոցում ինչ-որ անձանց կամ կազմակերպության կողմից փորված փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների և քաղաքացիների համար։
Քաղաքացիները հայտնում էին նաև, որ գրեթե ամեն օր նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, իսկ իրենք բազմիցս ահազանգել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ», Կոտայքի մարզպետարան, որպեսզի պարզեն, ով է այս մահաբեր փոսի «կնքահայրը» ու նրան պարտավորեցնեն, որպեսզի խնդիրը արագ կարգավորի, սակայն ամեն անգամ ստացել են նույն պատասխանը, թե մենք չգիտենք, իսկ վերջին ժամանակներս էլ չեն բարեհաճում պատասխանեն զանգերին։
Այսօր՝ ապրիլի 23-ին, նշված փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել նշված վայրում։
Բախվել են «Toyota Camry», «Toyota Alphard» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները նույն վայրում բախվում են «Volvo» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները։
Նշված վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։