00:00:00

Հրդեհ Նուբարաշենում՝ բնակելի տանը․ հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ է ներգրավվել կրակի մարմանը

20:35, 22 ապրիլ 2024 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 22-ին,  ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենում եռահարկ տուն է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատի 4 մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան, չի բացառվում, որ հրդեհի պատճառը էլեկտրականության հետ է կապված եղել, իսկ տան սեփականատերը  քնած է եղել․ արթնացել է, նկատել է ծուխն ու կրակը և ահազանգել 9-11:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր