ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընքացքում ռուսական «ՏԱՍՍ» լրատվական ծառայության փոխանցմամբ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում», - մասնավորապես նշել է Պեսկովը։