Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք ընդունելու մասին. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Երկու երկրի տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է։ Ինչպես տարածաշրջանային այցի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»,- նշել է Կոլոմինան: