00:00:00

Իլոն Մասկը հետաձգել է այցը Հնդկաստան

23:42, 20 ապրիլ 2024 Աշխարհ

Իլոն Մասկը հետաձգել է իր այցը Հնդկաստան, որը նախատեսված էր ապրիլի 21-22-ը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ապրիլի 12-ին Մասկը X-ում (նախկինում՝ Twitter) գրել  էր, որ մեկնելու է Հնդկաստան՝ հանդիպելու վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Ըստ լուրերի՝ Մասկը Հնդկաստանում պետք է քննարկեր Starlink գլոբալ արբանյակային կապի համակարգի ծառայությունների գործարկումն արագացնելու, Հնդկաստանում  2 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու, էլեկտրամոբիլների համատեղ արտաադրություն սկսելու հնարավորությունները։

Այս ուղղությամբ բանակցությունները Մասկը Հնդկաստանի հետ սկսել է  2023 թվականին։

Թե որն է Հնդկաստան կտարելիք այցը հետաձգելու բուն պատճառը, չի նշվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր