00:00:00

Նազիմ Ախմեդովի սպանությունը կարող էր պատվիրել Ադրբեջանում մնացած նրա ոչ պաշտոնական կինը. Mash

18:57, 20 ապրիլ 2024 Աշխարհ

Մոսկվայի մարզի գործարար Նազիմ Ախմեդովի սպանությունը կարող էր պատվիրել Ադրբեջանում մնացած նրա ոչ պաշտոնական կինը, հայտնում է Mash Telegram ալիքը։

Աղբյուրը նշում է, որ սպանությունը կարող էր կատարվել «կանացի վրեժխնդրությունից դրդված»։

Նշվում է, որ Ախմեդովի պաշտոնական կինը՝ 61-ամյա Օֆելյան, մեքենայում եղել է ամուսնու հետ, երբ նրանք հասել են խանութ։ Նրան էլ են փորձել սպանել, բայց մարդասպանը վրիպել է։ Նրանք միասին բիզնես էին վարում, ուստի հաճախ միասին աշխատանքի էին գնում։

Բաց աղբյուրների համաձայն՝ մթերային խանութը ղեկավարել է սպանվածի որդին։

Տեսախցիկների միջոցով մարդասպանին հետևել են մինչև ավտոմեքենան, որով նա փախել է։ Այժմ փնտրում են նրան։ Մոսկվայի մարզի դատախազությունը վերահսկում է ամեն ինչ։

Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտնել էին մերձմոսկովյան Բալաշիխայում ադրբեջանցի գործարար Նազիմ Ախմեդովի սպանության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր