Մայիսի 10-12-ը Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվելու է «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը»։ Համաժողով անցկացնելու մտահղացումը արցախցի երիտասարդներինն է, նրանք առաջարկն արել են ամիսներ առաջ Գագւկ Ծառուկյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ։
Միջոցառումը կյանքի է կոչվում, «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի» կազմակերպիչ Լիանա Մանուկյանն ընդգծում է՝ հաճելիորեն զարմացած են ֆորումին մասնակցելու համար ներկայացված հայտերի մեծ թվից։
Մասնակցության հայտերն ընդունվելու են մինչև արիլի 25-ը, իսկ համաժողովները շարունակական են լինելու։
Ծաղկաձորում կայանալիք «Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումին» կազմակերպվելու են քննարկումներ, դասախոսություններ, սպորտային մրցույթներ, հանդիպումներ են լինելու քաղաքական վերլուծաբանների, դիվանագետների, հանրային գործիչների, կրթական, մշակութային ոլորտների, մարզաշխարհի ներկայացուցիչների հետ։