00:00:00

Գնանք դեպի Խուստուփ, զարթնենք թմբիրից ու արթնացումը տարածենք Հայաստանով․ Համասյան

17:51, 20 ապրիլ 2024 Հասարակություն

Դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 09:05-ին, Սյունիքի մարզում հանդես կգա անվճար համերգներով, հայտնել է նա «Instagram»-ի իր էջում: Համերգը կրում է «Հող և ջուր» խորագիրը:

 

Տիգրան Համասյանը ելույթ կունենա Խուստուփ լեռան հարևանությամբ գտնվող Փսկու Խութում:

 

Այսօր ուղղաթիռով նրա դաշնամուրը հասել է Խուստուփ:    

 

«Մեր նախնիները սրբավայր Խուստուփ լեռան մոտ էին փնտրում իրենց արթնացումը։ Ապրիլի 21-ին մենք բարձրանալու ենք դեպի գերագույնը, գնանք դեպի Խուստուփ, որ զարթնենք թմբիրից ու այդ արթնացումը տարածենք ողջ Հայաստանով։ Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ»,- գրել է Համասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր