00:00:00

Փրկարարները հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են կորած քաղաքացուն

15:27, 20 ապրիլ 2024 Հասարակություն

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերները մեկնել են Ճոճկան գյուղի վերևի հանդամաս, ընկերներից մեկը կորել է․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից անվնաս հայտնաբերել են քաղաքացի Ս. Թ.-ին (ծնված 1978 թ․)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր