00:00:00

Արմավիրում 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինը մահացել է․ shamshyan

10:43, 20 ապրիլ 2024 Հասարակություն

Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 հոգի դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ նույն օրը նշված տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ն․ Ալեքսանյանի տղան, 38-ամյա Վահե Ալեքսանյանը խոհանոցային դանակով մի քանի հարվածներ է հասցնում հոր կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով էլ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվում է հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին  ոստիկաններն ու քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որով հայտնում են, որ Ն․ Ալեքսանյանը, վիրահատարանում գիտակցության չգալով, մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր