00:00:00

Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում

16:36, 19 ապրիլ 2024 Քաղաքականություն

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում, հայտնում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ալիևն աշխատանքային այցով է գտնվելու Ռուսաստանում, Պուտինի հետ բանակցությունները նախատեսված են այդ այցի շրջանակում։

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում կատարել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- հայտնել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր