Ոստիկանությունից հայտնում են․
«Ապրիլի 15-ին հաղորդվել էր անհայտ վարորդի կողմից Երևանի Մալխասյանց փողոցում 51-ամյա Կարինե Մ.-ին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մասին:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «Դոջ» մակնիշի մեքենայով կատարել և դեպքի վայրից փախուստի էր դիմել Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը:
Նախաքննությունը շարունակվում է»: