00:00:00

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին

17:50, 18 ապրիլ 2024 Աշխարհ

Թեհրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը, եթե Իսրայելը սպառնա հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության և անվտանգության ստորաբաժանման հրամանատար Ահմադ Հաքթալաբը։

 

«Եթե ​​կեղծ Սիոնիստական ​​ռեժիմը փորձի ճնշում գործադրել մեզ վրա՝ սպառնալով հարված հասցնել միջուկային օբյեկտներին, ապա հավանական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային դոկտրինն ու քաղաքականությունը վերանայվեն, իսկ երկիրը չպահպանի նախկինում տված հավաստիացումները»,- նրա խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության և անվտանգության ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է նաև, որ Իրանը հստակ գիտի իսրայելական «միջուկային կենտրոնների» գտնվելու վայրը և պատրաստ է ոչնչացնել դրանք, եթե հրեական պետությունը պատասխան գործողություն ձեռնարկի Իրանի հրթիռային հարվածներին, որոնք հետևել էին Իսրայելի կողմից Դամասկոսում իրանական հյուպատոսությանը հասցրած ավիահարվածներին։

 

 «Սիոնիստական ​​թշնամու միջուկային կենտրոնների գտնվելու վայրը հայտնի է, և մենք մեր տրամադրության տակ ունենք անհրաժեշտ տեղեկատվությունը՝ բոլոր թիրախների մասին. ի պատասխան նրանց հնարավոր գործողությունների՝ մենք պատրաստ ենք հզոր հրթիռներ արձակել՝ այդ թիրախները ոչնչացնելու համար»,- ասել է Ահմադ Հաքթալաբը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր