Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում իրանական համարանիշերով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարոությունյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Գեղամ Հովակիմյանն ու կրտսեր պարեկ Գոռ Աբրահամյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։