00:00:00

Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն

23:33, 17 ապրիլ 2024 Պատահարներ

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են․

«Ապրիլի 17-ին, ժամը 19։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հ․ Հովսեփյան փողոցում քաղաքացին ընկել է փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Հ․Հովսեփյան փողոցի շենքերից մեկի նկուղը։

Փրկարարներն Ա․ Ն․-ին (ծնված 1963 թ․) դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր