00:00:00

Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ

22:14, 17 ապրիլ 2024 Հասարակություն

Կիբերանվտանգության F.A.C.C.T. (նախկին Group-IB) մասնագետները VirusTotal հարթակում հայտնաբերել են վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է։

Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ վնասաբեր ֆայլը վերբեռնվել է VirusTotal հարթակում՝ Գյումրիից, որտեղ տեղակայված է բազան։

Հաղորդվում է, որ ռազմաբազայի վրա կիբերլրտեսների հարձակումը, ամենայն հավանականությամբ, սկսվել է դեռ 2024 թվականի ապրիլի 15-ից առաջ։

F. A. C. C. T.-ում վստահ են, որ վնասակար ֆայլը կապված է Core Werewolf (PseudoGamaredon) կիբեռլրտեսային խմբի հետ, որը 2021 թվականից հարձակվում է Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտների վրա։ 2024-ի մարտին, մասնավորապես, Core Werewolf-ը հարձակվեց սպառազինության մշակմամբ զբաղվող ռուսական գիտահետազոտական ինստիտուտի վրա, իսկ ապրիլի սկզբին՝ ռուսական պաշտպանական գործարանի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր