00:00:00

էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ միզելը և կալանավորին մենակ թողնելը․ Արման Մխիթարյան

20:05, 17 ապրիլ 2024 Հասարակություն

«Ոստիկանական շրջանակներում արատավոր բարքեր են արմատացած, որը պետք է արմատախիլ  արվի, էթիկայի բոլոր կանոններից դուրս է ՝ կոլեկտիվ գնալ միզելը և կալանավորին, որը պետության հոգացության ներքո է, թողնել մենակ»,- Շենգավիթի դատարանի դիմաց, որտեղ հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն խոշտանգված Սամվել Վարդանյանի, ասաց  44-օրյա պատերազմի մասնակից Արման Մխիթարյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որը ոստիկանները մեղսակից են։

«Հստակ է, որ եղել է պայմանավորվածություն այդ ոստիկանների հետ։ Պետք է պահանջել նախ ոստիկաններին պատասխանատվության ենթարկել, հետո՝ դիմակավորված անձանց հայտնաբերել։ Հույս ունեմ, որ ժողովուրդը չի հանդուրժի այս ամեն ինչը,քանի որ դա կարող է լուրջ նախադեպ լինել և հետագայում նման հաշվեհարդար մեզանից յուրաքանչյուրից կարող են տեսնել։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս դեպքն իշխանությունները չմարսեն, որովհետև ակնհայտ է՝ պատվեր է վերևից։ Մի բան լինում, տեսնում ենք, մտածում ենք էս վերջն է, բայց ոչ, սրանց լկտիությանը չափ ու սահման չկա»,- ասաց Մխիթարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր