00:00:00

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-5, որոշ մարզերում՝ 5-7 աստիճանով

15:55, 17 ապրիլ 2024 Հասարակություն

Երևան քաղաքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը աստիճանաբար կբարձրանա՝ 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր