Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել։ Այս մասին նա տեղեկացրել է Ինստագրամի իր էջի «սթորիներ» բաժնում՝ հրապարակելով կադրեր հիվանդանոցից։
Սակայն, դերասանուհին չի մանրամասնել, թե ինչն է իր` հիվանդանոց տեղափոխվելու պատճառը:
Ավելի ուշ նա լուսանկար է հրապարակել և գրել․ «Ամեն ինչ կարգին է, արթնացել եմ, համբուրում եմ բոլորիդ»։