Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արևմուտքը նպատակաուղղված կերպով ոչնչացնում է ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցությունը: Դրա մասին հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
Երխովն ավելի վաղ РИА Новости-ին հայտնել էր, որ ամերիկացիներն «ահաբեկում են» Ռուսաստանի հետ աշխատող թուրքական բիզնեսներին, և Վաշինգտոնի կողմից այդ ընկերությունների վրա ճնշումը հակասում է միջպետական շփման կանոներին։
Ռուս դիվանագետը հստակեցրել է, որ Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումներին առնչվող խնդիրը հիմնականում պահպանվում է, և դրա լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։
Միևնույն ժամանակ, բանկային հատվածի աղբյուրը РИА Новости-ի հետ զրույցում ընդգծել է, որ թուրքական մասնավոր բանկերին՝ վճարային փոխանցումներն ուշադիր ստուգելու անհրաժեշտության մասին ԱՄՆ-ի զգուշացմները հասնում են սպառնալից երանգավորության։