Ֆրանսիական ինքնաթիռներն օգնեցին հետ մղել Իրանի կողմից Հորդանանի օդային տարածքի խախտումը: Արդեն մի քանի տարի Հորդանանում ավիաբազա ունենք՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Ըստ Le Monde-ի՝դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Հորդանանի օդային տարածքը խախտվել էր: Մենք մեր ինքնաթիռները օդ բարձրացրինք և որսացինք այն, ինչ մեզ անհրաժեշտ էր»,- նշել է նա: Մակրոնն ասել է, թե հույս ունի համոզելու Իսրայելին՝ չարձագանքել էսկալացիային, դրա փոխարեն փորձել հաջողության հասնել Իրանին մեկուսացնելու հարցում՝ տարածաշրջանի երկրներին համոզելով, որ Իրանը սպառնալիք է:
Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ուժեղացնելու Թեհրանի դեմ պատժամիջոցները և ճնշումը նրա միջուկային գործունեության վրա՝ տարածաշրջանում խաղաղության ճանապարհ գտնելու համար։
«Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույն պաշտպանություն ապահովելու համար, բայց նաև զսպվածության կոչ անենք՝ լարվածության սրացումից խուսափելու համար»,- ասել է Մակրոնը։