Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հայաստան Ա․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Իջևան քաղաքի սկզբնամասում, կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 71-ամյա Համեստ Պ․-ն տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր։