Միջոցներ են ձեռնարկվել Իրանում Ադրբեջանի դիվանագիտական գործունեությունը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացնում է Iran-ը։
Նա հավելել է, որ երկու կողմերի նախագահների մակարդակով «լավ բանակցություններ» են վարվել։
«Կա ընդհանուր կարծիք, որ երկու երկրների միջև համագործակցության այլ ոլորտները, ներառյալ տնտեսական աճը, քաղաքական և դիվանագիտական համագործակցությունը, պետք է ակտիվացվեն», - նշել է Քանաանին: