Ռուսական բանակը մարտավարական հաջողության է հասնում ճակատային գծի մի շարք ուղղություններում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 13-ին, հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին․
«Հակառակորդը մեծացնում է ուժերը՝ զրահատեխնիկայի նոր ստորաբաժանումներով, ինչի շնորհիվ պարբերաբար հասնում է մարտավարական հաջողության», - գրել է նա՝ Telegram ալիքում:
Սիրսկիի խոսքով՝ դրան նպաստում է տաք և չոր եղանակը, որը թույլ է տալիս ավելի ակտիվ օգտագործել ծանր տեխնիկան։