ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցում կրկին դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանի հյուպատոսությանը։ Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ զրույցում Լավրովը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է։
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման բարձր մակարդակի պահպանմանը։