SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից գազօջախը գլխին գցելու հետևանքով «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ ծնողներն իրենց մոտ են տեղափոխել մի երեխայի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Տ․ Ե․-ն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։