00:00:00

Կառավարությունն ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու համար

16:04, 12 ապրիլ 2024 Լեռնային Ղարաբաղ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50,000 դրամի չափով կամ 10,000 դրամի չափով:

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ ապրիլի 12-ի նիստում։ 

Շահառու հանդիսացող շուրջ 106,000 անձանց 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ: 

Փոփոխություններ և լրացումներ են  կատարվել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված, 2023 թ. նոյեմբերի 9-ի համապատասխան  որոշման շահառու հանդիսացող 4,412 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50,000 դրամ) տրամադրելու համար: Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 276 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր