00:00:00

Օկուպացված Քարվաճառում բեռնատարն ընկել է գետը. կան զոհեր

13:17, 12 ապրիլ 2024 Պատահարներ

Օկուպացված Քարվաճառում բեռնատարն ընկել է գետը, որի հետևանքով 2 զոհ կա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

 

Նշվում է, որ Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.) կորցրել է Howo բեռնատարի կառավարումը և մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ընկնելով գետը։ Միջադեպի հետևանքով վարորդ Շահբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.) մահացել են։

 

Նշվում է, որ Շահբազովի դին գետը քշել, տարել է, այժմ փրկարարները որոնում են նրա մարմինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր