Հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը կարող է հարձակվել Արևմուտքի վրա, անհեթեթություն են և հնչում են այնտեղի իշխող շրջանակների կողմից՝ արդարացնելու համար Ուկրաինայի համար արվող ծախսերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
«Դա անհեթեթություն է, որն անհրաժեշտ է այնտեղի իշխող շրջանակներին՝ արդարացնելու համար իրենց ծախսերը՝ ուղղվող ուկրաինական պատերազմին․ վերջ, այսքան բան։ Սա է այս թեման ուռճացնելու հիմնական պատճառը՝ իբրև թե Ռուսաստանի կողմից վարվող ագրեսիայի քաղաքականությունը։ Այլ պատճառ չկա»,- ասել է Պուտինը։