00:00:00

Մակրոնը հորդորել է Ֆրանսիայում արագացնել անցումը դեպի ռազմական տնտեսություն

20:48, 11 ապրիլ 2024 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բերժերակում երկրի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ պահանջել է արագացնել անցումը ռազմական տնտեսությանը։

«Անցումը ռազմական տնտեսության ներկայում անհրաժեշտություն է», - ասել է Մակրոնը՝ նշելով, որ ամբողջ Եվրոպայում ռազմական ծախսերի և պաշտպանական արտադրանքի պատվերների աճ կա։

Ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու մտադրության մասին։

Ելույթում Մակրոնն ասել է, որ Եվրամիությունը կարող է համաձայնության գալ Ուկրաինային ավելի քան 50 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ, եթե Միացյալ Նահանգները դադարեցնի Կիևին աջակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր