Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկից հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 15-ամյա Մ․ Ղ․-ն է։ Նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Մ.Ղ․-ն իրենց տանը կից այգու ծառի տակ դրված «Տիր» օդաճնշիչ զենքի վրայի հողը մաքրելու ժամանակ պատահաբար կրակել է աջ ձեռքի բութ մատին՝ ստանալով մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։